top of page
2549340.jpg

Տոնզիլոտրեն

Նկարագրություն`

Տոնզիլոտրենը գերմանական հոմեոպատիկ դեղամիջոց է, որն արդեն ավելի քան 75 տարի կիրառվում է նշիկների անգինայի և քրոնիկական տոնզիլիտի բուժման նպատակով։ Այն վերացնում է բորբոքումը, այտուցը և ցավը, վերականգնում է նշիկների պաշտպանական ֆունկցիան, նվազեցնում է գերաճած նշիկների ծավալը, նպաստում է նշիկների լակունաների սանացիային (մաքրմանը) կազեոզ դետրիտից (խցաններից)։ Տոնզիլոտրենը վերացնում է ավշային հանգույցների բորբոքումը և այտուցը, նպաստում է ողջ օրգանիզմի իմունիտետի բարձրացմանը, արագացնում է վնասված հյուսվածքների ապաքինումը և կանխում է կրկնակի անգինաները:

Ցուցումներ՝

Քրոնիկ կամ պարբերական սուր տոնզիլիտ, նշագեղձերի մեծացում (հիպերպլազիա), ինչպես նաև սիմպտոմատիկ բուժում երեխաների և մեծահասակների նշագեղձերի վիրաբուժական հեռացումից հետո:

Դեղամիջոցի ընդունումը`

Տոնզիլոտրենը թույլատրված է կիրառել 6 տարեկանից բարձր տարիքի երեխաներին և մեծահասակներին։ Հղիության և լակտացիայի ընթացքում դեղորայքի ընդունումը հնարավոր է միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, եթե մոր համար ակնկալվող օգուտը գերազանցի պտղի / երեխայի համար հավանական ռիսկը:

Ուղեցույց

Cacti

Բացառիկ ներկայացուցիչ

«Ալպեն Ֆարմա ԲԸ»  (Բեռն, Շվեյցարիա)

Հայաստանի Հանրապետություն , 0033 ք.Երևան, Հ.Քոչար 4, գրասենյակ 400, Բարեկամություն Բիզնես Կենտրոն

Հեռախոսահամար

Հարցրեք բոլոր դեղատներում։

Պատվիրե՛ք առցանց Alfa Pharm դեղատներից։  

bottom of page